Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.09.2023 | 00:01

Տե՛րն է իմ լույսն ու փրկությունը, ումի՞ց պիտի վախենամ ես,

Տե՛րն է կյանքիս ապավենը, ումի՞ց պիտի դողամ ես։
Մեկ բան խնդրեցի Տիրոջից, և սա՛ է խնդրանքս.
կյանքիս բոլոր օրերին Տիրոջ տան մեջ բնակվել, ըմբոշխնել Տիրոջ վայելչությունը և Նրան պաշտել Իր տաճարի մեջ։

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ